Լրագրող, գրող Անի Քոչարը սպասում է երկրորդ երեխային: Ուրախալի լուրը նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ պատահական չի ընտրել հենց այս օրը։ «Ցանկանում եմ ինձ համար փոխել այս օրվա երբեմնի տխուր եւ մռայլ խորհուրդը: 25.05.2018թվական… սարսափ երազի էր նման
Հինգ տարի առաջ այս օրը կյանքս գլխիվայր շրջվեց: Մինչեւ չարաբաստիկ ախտորոշումը (AML) եւ դրանից հետո: Թվում էր, թե ամեն բան անդառնալի կորսված է: Սակայն անսասան հավատքը, համառ պայքարն ու երազել չդադարելն օգնեցին անցնելու այդ դաժան փորձությամբ, հաղթահարելու այն ու դառնալու օրինակ հազարավոր մարդկանց համար: Կյանքը հավերժական տոն չէ, բայց եւ որեւէ պարագայում հանձնվել չկա»,-գրել է Անին ու հավելել, որ այսուհետ իր կյանքում լուսավոր էջ է բացել եւ ցանկանում եմ մոռանալ վերը նշված ամսագիրը: