Մայիսի 4-ից 9-ը Կիպրոսում տեղի ունեցավ միջազգային մրցույթ-փառատոն, որին մասնակցում էին տարբեր երկրներից` այդ թվում և Հայաստանից․ Ժյուրիի կազմը ներկայացնում էր ավելի քան 10 երկիր։
Փառատոնի գեղեցիկ բացումը իրականացրել Է Գավառի «Հենրիկ Թալալյանի» անվան դպրոցի դհոլահարների խումբը, որի գեղարվեստական ղեկավարը Յուրիկ Բուդաղյանն է։
Ժյուրիի անդամներին և հանդիսատեսին հատկապես գրավեցին հայ մասնակիցները՝ դհոլահարներից մինչև վոկալիստներ ու փողային բաժնի մասնակիցներ, որոնց գեղարվեստական ղեկավարներն են Աննա Գզրարյանը և Կարեն Սիրականյանը։ Հատկապես փայլուն ելույթ ունեցավ Լիլիթ Սիրականյանը։
Հայ մասնկիցները Կիպրոսից վերադարձել են Գրան Պրի և առաջին մրցանակով․ փառատոնից հետո հայ մասնակիցներից Աննա Սիրականյանը հրավեր ստացավ Իտալիայից և Բուլղարիայից, իսկ Նորիկ Մելքոնյանը` Իտալիայից։
Հայ մասնակիցները հատուկ շնորհակալություն են հայտնում մրցույթի կազմակերպիչ Արման Ղուկասյանին, ում ջանքերի շնորհիվ նրանք ելույթ ունեցան Կիպրոսի մշակութասեր հասարակության առաջ, և հենց այնտեղ էլ ծածանվեց հայկական եռագույն դրոշը։