Երգչուհի Ալլա Պուգաչովայի Մոսկվա վերադառնալու պատճառը MK.RU-ին հայտնել են արտիստի շրջապատում գտնվող աղբյուրները։ Նրանց խոսքով՝ աստղը վերադարձել է մայրաքաղաք՝ ուրբաթ օրը՝ մայիսի 6-ին, իր մտերիմ ընկերոջ՝ նորաձեւության դիզայներ Վալենտին Յուդաշկինի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով:
Հրապարակման աղբյուրը հավելել է, որ արտիստն այժմ որոշում է կայացնում մոդելավորող Վյաչեսլավ Զայցևի հետ հրաժեշտի արարողությանը մասնակցելու մասին։ Զայցևը նաև արտիստի մտերիմ ծանոթն էր։
Մայրաքաղաք ժամանելուն պես երգչուհին գնացել է Գրյազ գյուղի իր ամրոցը։ Նախնական տվյալներով՝ Պուգաչովան Մոսկվայում կմնա ընդամենը մի քանի օր՝ ընկերներին տեսնելու, որից հետո կվերադառնա Իսրայել։