Search
Close this search box.

7 օրվա ընթացքում, եթե քայլեր չձեռնարկվեն, արցախցիները կդիմեն նոր մեթոդների

Այսօր վաղ առավոտից Արցախի երիտասարդները նախաձեռնել են ստորագրահավաք՝պահանջելով դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությանը և ապահովել 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հարտարարության կատարումը։Պահանջների հասցեատերերն են.

-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններ

-ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարներ

-ՀՀ վարչապետը՝որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական և քաղաքական պատասխանատվութուն ստանձնած պետության ղեկավար։

2020թ-ի նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի,Ադրբեջանի հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել ու շարունակում է անպատիժ խախտել այդ փաստաթղթի մի շարք դրույթներ՝սպանելով Արցախի հանրապետության բնակիչներին,բռնազավթելով նոր տարածքներ,կրակելով գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող խաղաղ բնակիչների վրա,2022թ-ի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահելով Արցախը,իսկ ապրիլի 23-ին հսկիչ անցակետ դնելով Բերձորի(Լաչինի)միջանցքում՝ամբողջությամբ կտրելով Արցախի կապը արտաքին աշխարհի հետ։

Արցախում ներկայումս ոչ միայն լուրջ հումանիտար ճգնաժամ է,այլև Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ իրականացնում է էթնիկ զտման և Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից զրկելու՝ցեղասպանական քաղաքականություն։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝մենք,Արցախի ողջ բնակչության անունից

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

Ապահովել 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների,ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի,2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-22 թթ որոշումների կատարումը՝

-Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,

-Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում

-Միջանցքի անհապաղ ապաշրջափակում,5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում,ադրբեջանական անցակետի ապամոնտաժում

-Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում։

Եթե այս հանրային դիմում-պահանջի հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն նշված կետերը կատարելու ուղղությամբ,մենք ստիպված ենք լինելու դիմել բոլոր անհրաժեշտ միջոցների ու մեթոդների՝հայրենիքում ապրելու մեր իրավունքը,մեր երեխաների ապագան պաշտպանելու համար։

«ՈՉ՛ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժում

Please enter a valid URL