Երգչուհիներ Քրիստինե Պեպելյանն ու Սոֆի Մխեյանը երկար տարիներ անց վերջապես վերականգնել են իրենց ջերմ հարաբերությունները: Ուրախալի լուրն Ինստագրամի իր էջում նախ հայտնել է Նազենի Հովհաննիսյանը, որն օրեր առաջ հարցազրույց էր հրապարակել Պեպելյանի հետ:
Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման շրջանակում Պեպելյանի երգի ստուդիայում հյուրընկալվել է նաեւ Սոֆի Մխեյանը եւ երեխաների հետ կատարել իր «Դեպի երազ» երգը: «Արեգ, այն երգն է, որի ներքո պարում էինք իրար հետ»,- որդուն ասում է Պեպելյանը:
«Ամենից շատ ստուդիայում էի հուզվել երեխաների հետ ու Սոֆիի երգը երգելիս, երբ այսքան տարի անց երկու ընկերուհի վերջապես նորովեցին: Տա Աստված՝ երազները կատարվեն»,- գրել է Հովհաննիսյանը:
Ուրախալի իրադարձությանն արձագանքել է նաեւ Սոֆի Մխեյանն ու Պեպելյանի հետ համատեղ կատարման ու գրկախառնության տեսանյութ հրապարակել. «Երազանքները կատարվում են»: