Երգիչ Ռազմիկ Ամյանը LIFEROOM հաղորդման ընթացքում արձագանքել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մասին լուրերին։
Երգիչը հայտնել է, որ դիմել է ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար.
«Հիմա դիմել եմ, թղթերն ընթացքի մեջ են։ Բայց դա այն նպատակը չի, որ ես ուզում եմ անպայման տեղափոխվեմ։ Ես չեմ կարող այնտեղ ապրեմ։ Ինձ այստեղ հանգիստ է։ Երեխեքիս խնդիրն է։ Ես ամեն տեղ կարող եմ բնակվել, որովհետև հոգիս մաքուր է» , — ասել է երգիչը։
Ռազմիկ Ամյանն ասել է, որ իր երեխաներն այժմ Ամերիկայում են ապրում։