StarNews-ը ամիսներ առաջ տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, հղի է:
Այն, որ Օլկան բավական ակտիվ է համացանցում, նորություն չէ: Նա պարբերաբար մանրամասներ է ներկայացնում իր առօրյայից:
Նա իր նշանադրության և հարսանյաց հանդիսության կադրերը հրապարակել էր, որոնք էլ ողողվել էին համացանցով մեկ:
Սակայն հետաքրքրականն այն է, որ Օլկան նոր լուսանկարներ չէր հրապարակում հղիի կարգավիճակում:
Նա շատ լավ ձևով կարողանում էր թաքցնել իր հղիությունը: Սակայն, ինչպես միշտ,StarNews-ի աչքից ոչինչ չի վրիպում:
Դե իհարկե մենք մեր լավ աղբյուրների շնոուհիվ իմացել և գրել էինք,որ Օլկան հղի է, սակայն չէինք պատկերացնում, որ հղիությունը թաքցնելու հետ մեկտեղ, նրանք կարող են հմտորեն թաքցնել նաև երեխայի ծնունդն ու այդպես շարունակ:
Եվ ահա StarNews-ը բացառիկ նորությամբ է ներկայանում:Հայկ Սարգսյանն ու Օլյա Հայրապետյանը ամիսներ առաջ ծնողներ են դարձել: Օլյան Հայկին դուստր է պարգևել, ում անվանակոչել են Լանա:
Նշենք նաև, որ Լանան լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 8-ին: Փոքրիկը վերջերս է դարձել 4 ամսական: Ինչ որ չափով և´ տարօրինակ, և´ զարմանալի ենք համարում ծնողների այս տեսակ լռությունն ու խոստանում նաև մոտ օրերս փոքրիկի բացառիկ լուսանկարով հանդես գալ: