Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուբայում բացվել է մոլորակի ամենաթանկ հյուրանոցը․ որքա՞ն գումար է ծախսվել այն կառուցելու համար

Դուբայում բացվել է մոլորակի ամենաթանկ հյուրանոցը՝ Atlantis The Royal-ը, որի կառուցման արժեքը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար:

Բացման արարողությանը հրավիրված է եղել հայտնի երգչուհի Բեյոնսեն, գրում է Daily Mail-ը, որի տեղեկություններով՝ բացմանը հնարավոր է եղել ներկա լինել միայն անձնական հրավերով։

Բացման արարողությանը Բեյոնսեի համերգն առաջինն է 2018 թվականից ի վեր։ Երգչուհին բեմում 70 րոպեում փոխել է երեք զգեստ՝ ուկրաինական Frolov ապրանքանիշի վարդագույնը, լիբանանցի դիզայներ Նիկոլաս Ջեբրանի կարմիրը և Դուբայի Atelier Zuhra բրենդի դեղինը։

Երգչուհին կատարել է իր գլխավոր հիթերը՝ Crazy in Love, Spirit և Drunk in Love: Իր ելույթի համար, ըստ նախնական տվյալների, նա ստացել է 24 միլիոն դոլար։

Նշվում է, որ պրեմիում դասի հյուրանոցում մեկ գիշերը կարժենա մոտ 200 000 դոլար։ Ծառայությունը ներառում է անձնական սպասավորի տրամադրում: Բացի այդ, նրանց առաջարկվում են մաքուր ոսկով պատված պատրաստված ատամի խոզանակներ, ածելիներ և սանրեր։

Հյուրանոցի ներսում գտնվող խանութներում կվաճառվեն Պիկասոյի կտավները։

Please enter a valid URL