Starnews-ը այս անգամ բացառիկ մանրամասներ է ներկայացնում սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանի և նրա թիմի աշխատանքային հարաբերությունների մասին:
Գաղտնիք չէ, որ երբ որևէ դերասան կամ դերասանուհի ներառվում է այս կամ այն նախագծում և սերիալում, դրա պատասխանատուները ինչ որ կերպ փորձում են խառնվել դերասանի այլ գործունեություններին և երբեմն պայմանագրեր կնքում`այլ նախագծերի առաջարկներ չընդունելու և դրանց մասնակիցը չդառնալու համար:
Սակայն Դիանա Գրիգորյանի դեպքում, այդ «ինչ որ կերպ» ասվածը, կարծես թե չափից շատ է:
Starnews.am–ի տեղեկություններով` Դիանան իր իսկ թիմի առաջ պայման է դնում, այս կամ այն հեռուստանախագծին, հաղորդմանն ու շոուին մասնակցել-չմասնակցելու համար:
Դերասաններն, ովքեր համաձայնվում են խաղալ Դիանա Գրիգորյանի հեղինակած սերիալում, այսպես ասած «ստորագրում են» իրենք իրենց ճանապարհի փակվելը դեպի այլ հեռուստաընկերություններ և ինչու չէ նաև`այլ աշխատանք գտնելու:
Ավելին` նրանք նեղ շրջանակներում անկեղծ խոստովանում են, որ ցանկանում են մասնակցել այս կամ այն հեռուստաշոուին, սակայն ինչպես իրենք են նշում` TV-ի հետ կապված խնդիր կա:
Ստացվում է, որ սցենարիստը ընտրում է դերասաններ, նրանց տալիս գումար, բայց մյուս կողմից հասկացնում`կամ ես, կամ ոչ ոք:
Դե ինչ` մնում է նույն դերասանները, 2 կոպեկ վաստակելու համար, չանցնեն իրենք իրենց վրայով և հաջորդ անգամ նման առաջարկներից հրաժարվեն: