Search
Close this search box.

Այսօրվա ձեր ռոմանտիկ աստղագուշակը

ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ հեշտ չի լինի գլուխ հանել ձեր զգացմունքներից, հասկանալ, թե ինչն է ձեզ ուրախացնում կամ տխրեցնում: Սա նշանակում է, որ ձեր տրամադրությունն անկանխատեսելի կլինի, եւ ձեր սիրելին ստիպված է համակերպվել դրա հետ:

ՑԼԵՐ
Այսօր սիրելիի համար ինչ-որ հետաքրքիր բան մտածեք: Օրինակ` ձեր միության խորհրդանիշը նկարեք կամ երգ ու ձոն նվիրեք ձեր սիրուն: Անգամ եթե դա այնքան էլ հաջող չլինի, միեւնույն է` ձեր սիրելին երջանիկ կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ համար միեւնույն կլինի, թե ինչ են մտածում ձեր մտերիմները ձեր սիրելիի մասին: Դուք սիրում եք նրան, եւ դա ամենակարեւորն է, իսկ մյուսների կարծիքը ոչ ոք չի հարցրել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր պետք է հիշեք, թե ինչ են ձեզ սովորեցրել ձեր սիրելի գրքերը: Դրանցից կարելի է դասեր քաղել սիրո, համբերության, փոխըմբռնման եւ զգուշավորության մասին: Կարեւորը` ճիշտ ժամանակին կիրառել այդ դասերը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելիին խանդելու պատճառ կունենաք: Դուք հաստատ ցանկություն ունեք պատմել ձեր առավելությունների մասին, ներկայացնել ձեր պահանջները եւ, ընդհանրապես, թոթափել չարությունը: Այնպես որ, բաց մի թողեք առիթը:

ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կցանկանաք մնալ միայնակ, որպեսզի ո’չ ընկերերը, ո’չ հարազատները, ո’չ էլ գործընկերները ձեզ ձեռք չտան: Սակայն դա չի վերաբերի ձեր սիրելիին. դուք ուրախ կլինեք նրա հետ ցանկացած ժամանակ: Ի դեպ, հենց նա էլ կարող է ցրել ձեր մելանխոլիան:

ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ստիպված եք լինելու երկար հեռախոսազրույց-քննարկում ունենալ այն հանգամանքների մասին, որոնք վերաբերում են ե’ւ ձեզ, ե’ւ ձեր սիրելիին: Եվ առանց զգացմունքների այն չի անցնի:

ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր լավ կանեք ուշադրություն դարձնել տան իրերին: Հատկապես ուշադիր եղեք կտրող-ծակող գործիքների նկատմամբ: Աստղերը խորհուրդ են տալիս այսօր չկատարել ձեր խոհարարական պարտականությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ինչ էլ որ այսօր պատահի ձեզ հետ, ընդունեք դա ուրախությամբ եւ շնորհակալությամբ: Ամեն դեպքում, ձեր անձնական կյանքը գնում է դեպի լավը: Անգամ եթե կարծում եք, թե ամեն ինչ գնում է դեպի բաժանում, ապա առջեւում ձեզ նոր հանդիպում է սպասվում:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Ուզում եք դա, թե ոչ, բայց այսօր պետք է համոզվեք, թե արդյոք սիրելիի հետ երջանիկ կլինեք անգամ դժբախտության մեջ եւ արդյոք հենց նա է ձեր կեսը: Դուք կարող եք փորձել նրան: Օրինակ` նվերներ չանել նրան երկար ժամանակ, որպեսզի հասկանաք` նա ձեզ է ավելի շատ սիրում, թե ձեր նվերները:

ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելին ձեր կողմից չի սպասի այդքան մեծ ուշադրություն, այդ իսկ պատճառով նա զարմացած կլինի եւ կամաչի: Նման զգացողությունները պետք է պահպանել եւ կրկնել շաբաթական մի քանի անգամ:

ՁԿՆԵՐ
Այսօր փորձեք ընկերանալ ձեր սիրելիի անցյալի հետ: Միգուցե այդ անցյալը լինեն նրա մանկության ընկերները կամ էլ նրա նախկին սիրելին, որը կպարզվի, որ այդքան էլ վատ անձնավորություն չէ:

Please enter a valid URL