Դեկտեմբերի 18֊ին Մոսկվայի “Ստրոգինո” համերգասրահում սկիզբ դրվեց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի նոր նախագծին` “Հայաստանը ես եմ” ամանորյա փառատոնին։
Այս փառատոնը էապես տարբերվում է ապրիլին մշտապես իրականացվող “Բյուրեղյա Նուռ”֊ից առաջին հերթին պար ,երգ և ժող.գործիքների համադրումով։ Այսինքն մասնակիցները բազմերանգ արվեստի գույներ էին ներկայացնում ,իսկ շնորհալիների պակաս չկար, ինչպես միշտ։
Հանդիսատեսին հրաշալի բեմադրություններով ներկայացան “Արաքս”(Արաքսի Կարսլյան), “Ախթամար” ( Ելենա Շամոյան), “Նռանե” ( Միլենա Սանախչյան) , “Հայրենիք” ( Արտյոմ Ռաֆայելյան), “Նարո դենս” ( Նարեկ Կարապետյան) և “Հովիկ Ստուդիո” ( Գագիկ Հայրապետյան, Հովհաննես Խաչատրյան, Մհեր Մարգարյան, Մարիա Պետրոսյան) պարային կրթօջախների սաները։
Բեմում մեծ ոգևորություն առաջացրեցին “Գրեյս” վոկալի դպրոցի ( Լուսինե Գասպարյան) տաղանդավոր սաները։
Փոքրիկ դաշնակահար Էրիկ Ապրեսյանը հերթական անգամ հաճելիորեն զարմացրեց ներկաներին։
Մեծ էր հիացմունքը երաժշտական յուրահատուկ խմբի “Արարատ Բենդ”֊ի նկատմամբ ( Նարինե Մալխասյան)։
Դե իսկ հատուկ հյուրեր` երգարվեստի սիրված Եվա Ռիվասն ու Ժորա Շահինյանը համերգը դարձրեցին չափազանց տպավորիչ։
Հաղորդավարների դուետում կրկին սիրված Թամարա Հովհանեսյանն էր և Հայաստանից ժամանած դերասան, հումորիստ` Զիրոյանը, որոնք առանձնահատուկ աշխուժություն ապահովեցին մշտապես լեփ֊լեցուն դահլիճում։
Համերգն ավարտվեց բազում մրցանակներով և փառատոնի շատ գեղեցիկ երգով, որի հեղինակը Իշխան Գասպարյանն է։
“Հայաստանը ես եմ” փառատոնը անշուշտ սիրվեց այնքան , որ նույնպես կդառնա ամենամյա և տարեց տարի ամանորյա թարմություն կբերի բոլոր մասնակիցներին ։
Փառատոնը կպահպանի իր գլխավոր առաքելությունը, այն է` համախմբել տաղանդաշատ հայ երեխաներին, որոնք ամենուրեք պատվով կարող են բարձր կանչել. Հայաստանը ե’ս եմ !