«Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակիցները ընկերության ներքո գործող «Նաիրի» ազգային պարերի խումբը 6 օր է Արցախում են: Այս մասին ասվում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
Եկել են «Այսօր հանուն վաղվա» մշակութային ծրագրով ու հայտնվել շրջափակման մեջ:
Ակամա բլոկադայի մեջ հայտնվածները չեն բողոքում արցախյան հյուրասիրությունից: Ասում են՝ ամաչում են արցախցիների մոտ բողոքել փակ ճանապարհի թեմայով, քանի որ արդեն պատկերացնում են, որ նրանք կարող են նման իրավիճակում հայտնվել ամեն ժամ: