Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիներն այդ ճանապարհից պետք է դուրս գան. Ռուբեն Վարդանյանի եթերը Ստեփանակերտից

Արդեն 72 ժամ է, որ Արցախը շրջափակման մեջ է, ես հպարտ եմ, որ ձեզ հետ ապրում եմ այստեղ, որովհետեւ մենք անցնում ենք այս ճգնաժամը շատ պարկեշտ: Այս մասին ֆեյսբուքի իր էջի լայվում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ես մեծ հավատ ունեմ, որ մենք ամեն ինչ հաղթահարելու ենք, որովհետեւ այն ուժը, որ ես տեսնում եմ ձեր մեջ, ինձ տալիս է մեծ էներգիա: Սա նոր իրավիճակ է, եւ մեր կյանքում շատ բան դժվարացել է: Դա արվել է նրա համար, որ մենք հնարավորինս երկար դիմանանք այս իրավիճակին: Մարդկանց մեծամասնությունը դա գիտակցաբար ընդունում է:

Ցավոք սրտի, կան մարդիկ, ավելի շատ ունեւորների կողմից, որոնք չեն հասկանում, որ անձնական զանգերով կամ անձնական խնդրանքներով ոչ մի հարց չի լուծվելու: Բոլորի նկատմամբ նույն մոտեցումն է լինելու: Ես գիտեմ դեպքեր, որոնք անթույլատրելի են եւ ես թույլ չեմ տալու դա շարունակվի, մարդիկ պատիժ են կրելու, եթե օգտագործելով իրենց հնարավորությունները, փորձեն ինչ-որ հարցեր լուծել:

Ես գիտեմ, որ մի քանի տեղերում փորձել են գները բարձրացնել»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ գործում է 119 համարով թեժ կապ, մարդիկ կարող են նման դեպքերի դեպքում ահազանգել եւ բոլոր դեմքերը կստուգվեն:

«Մենք բոլորս հավասար են: Մեր հաղթելու միակ ճանապարհն այն է, որ բոլորս միասին հավատանք, որ ոչ մի խումբ չկա, որ ավելի շատ իրավունքներ ունեն, քան մյուսները:

Ես գիտեմ, որ ադրբեջանցիները տարբեր բամբասանքներ են տարածքում, մի հավատացեք այդ բամբասանքներին: Երբ ադրբեջանցիներն ասում են՝ մենք կթողնենք, որ ձեր մեքենաներն անցնեն, իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն, կամ չթողնեն: Իրենք իրավունք չունեն այդ ճնապարհին գտնվեն եւ որոշումներ կայացնել: Իսկ ո՞վ է որոշում կայացնում, ինչ-որ մի կին, որ հայտարարում է, թե ինքը մարդու իրավունքների պաշտպանության ինչ-որ կազմակերպության անդամ է: Հայտարարությունները, թե հնարավորություն կա մեքենաներով անցնելու, մի ընդունեք որպես իրականություն, դա սուտ է: Իրենք պետք է դուրս գան այդ ճանապարհից եւ այդ ճանապարհից օգտվելու ենք միայն մենք:

Այս իրավիճակում իհարկե, կան շատ դժվարություններ, ինչ-որ բաներ պետք է փոխվի: Օպերատիվ շտաբը ստեղծված է նրա համար, որ շատ արագ արձագանքի, մենք աշխատում ենք 24 ժամ, հարցերին, զանգերին պատասխանում ենք: Ես վստահ եմ, որ մենք այս ամենը հաղթահարելու ենք, իրար հետ միասին բերելու ենք նոր վիճակի, որ զգանք, որ ապրում ենք մի համախմբված հասարակությանմեջ, որտեղ բոլորս հավասար ենք: Այդպես եղել է Արցախում 1990-ականների սկզբին, երբ փողն ու պաշտոնը չէր թունավորել մեզ: Մենք միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները: Շնորհակալ եմ, որ այսպես ընդունում եք այս իրականությունը»,-ասաց նա:

Please enter a valid URL