Հանրային հեռուստաընկերության Armenia in Eurovision ինստագրամյան ալիքում տարածվել է հայտարարություն՝ «Մանկական Եվրատեսիլ» 2022 թվականի հանդիսության տոմսերի վերավաճառքի եւ վերավաճառքի վերաբերյալ:
«Զգուշացեք կեղծիքներից.
Շրջանառվում են Մանկական Եվրատեսիլի վերավաճառված եւ կեղծ տոմսեր:
Տեղեկացնում ենք, որ Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում եւ QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից:
Սահմանափակ քանակությամբ Ֆան զոնայի տոմսեր կվաճառվեն նաեւ TellCell-ով:
Վաճառքի այլ աղբյուրներ չկան:
Զգույշ եղե՛ք խաբեության զոհ չդառնալու համար», — գրված է հայտարարության տեքստում: