Search
Close this search box.

Սպիտակ տանը կազմակերպվել է Բայդենի թոռնուհու պսակադրությունը. ներկա է եղել մոտ 250 հյուր

Սպիտակ տանը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թոռնուհու՝ Նաոմի Բայդենի հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել ընտանիքի անդամներն ու ընկերները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառումը փակ էր մամուլի համար, չնայած այն անցկացվում էր պետական սեփականությունում: Սա վերջին երկու տասնամյակի ընթացքում Սպիտակ տանը տեղի ունեցած առաջին հարսանիքն էր և ընդհանուր առմամբ 19-րդը:

Արարողությունից հետո նորապսակները՝ Նաոմին և Փիթերը, լուսանկարվել են Սպիտակ տան հարավային սյունասրահում: Երկուսն էլ կրել են Ralph Lauren նորաձևության տան հագուստ: 28-ամյա Նաոմին երկարաթև ճերմակ հարսանեկան զգեստ՝ շղարշով, իսկ 25-ամյա Փիթերը՝ 3-կտորանոց կոստյումով:

Նաոմիին ուղեկցել է նրա հայրը՝ Հանթերը:

Դեկորն ամբողջությամբ բնական էր՝ կանաչ թփեր ու սպիտակ ծաղիկներ։

Արարողությունը տևել է մոտ մեկ ժամ՝ զույգին շրջապատել են մոտ 250 հյուրեր։ Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենն այս կապակցությամբ հայտարարություն են տարածել:

«Այժմ մենք հպարտությամբ ենք լցված՝ տեսնելով, որ նա ընտրել է Փիթերին որպես իր ամուսին, և մենք մեծ պատիվ ունենք ողջունել նրան մեր ընտանիքում։ Մաղթում ենք նրանց ուրախությամբ լի օրեր և տարեցտարի խորացող սեր», — ասվում է հայտարարությունում։

Please enter a valid URL