Search
Close this search box.

Արցախի հանրահավաքում երկու ավելորդ մարդ կար

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկվա հանրահավաքը շատ լավն էր, ուղղակի մի թերություն ուներ , շատ փոքր թերություն. Հանրահավաքում երկու ավելորդ մարդ կար։ Արցախցիներին ամենամեծ հուսախաբ անողները։

Ճիշտն ասած պատերազմից հետո մտածում էի, որ այսպիսի մասշտաբային աղետը տեսնելուց հետո մի թեթև մարդկային հատկանիշներ կարթնանա մոտները, կփորձեն այլ տեսանկյունից նայել կյանքին , բզկտված երկրին ,մանավանդ, որ իրենց ծննդավայրը մնացել էր թուրքերի վերահսկողության տակ , ավաղ շատ մեծ միամտություն էի արել։

Էն որ պետական պաշտոնյա լինելով հսկայական ունեցվածք էր դիզել, շաաատ մեծ , դրանից հետո ըստ ասեկոսեների ՌԴ֊ում մեծ հողատարածքներ էր գնել , պատերազմից հետո էլ , ըստ օդում կախված լուրերի, իր ձեթի գործարանը վաճառեց պետությանը ու այդ գումարը դրեց գրպանը։

Արցախի հանրությանը հույս տալու փոխարեն սրանից մեծ թևաթափ անող քայլ ես չէի էլ պատկերացնի։ Դե մյուս ավելորդն էլ, Փառուխը հանձնեց , առանց ցնցումների Աղավնոյի բնակիչների տեղահանումը կազմակերպեց , ու այդպես էլի։
Որ երկուսի մեջ էլ մի չնչին բարոյականություն լիներ , թերևս հռետորական հարց կտայի, թե երեկվա միտինգի ժողովրդին տեսնելուց ամոթից գետինը չմտա՞ն, բայց դե անիմաստ է այդ հարցը տալը։

Please enter a valid URL