Արցախում նախագահի նախկին թեկնածու Սերգեյ Ամիրյաը գրում է
ՀՀ կառավարությունը երեկ՝ հոկտեմբերի 27-ի նիստում որոշել է ՀՀ պետբյուջեից Արցախի կառավարությանը տրամադրել հերթական վարկը 20 միլիարդ դրամի չափով, մինչև 2026 թվականը մարման ժամկետով Վարկը տրամադրվել է տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպտակով:
Քանի որ վարկը իբրև տնտեսական կատեգորիա տրամադրվում է տոկոսների վճարման պայմանով, ուստի հարց է առաջանում, կապիտուլյացիայի ենթարկված Արցախն ի՞նչ միջոցներով է մարելու այդ և նախորդ վարկերը, ներառյալ տոկոսադրույքները, ինչո՞ւ է Արցախը Ադրբեջան համարող Նիկոլ Փաշինյանը հաճախ տրամադրում այդ հսկայական միջոցները:
Նախքան հարցերին պատասխան գտնելը, արցախցիներին ուտող-ուրացող անվանող նիկոլականները թող գան ու պարզեն, թե քանի միլիարդով են վարկավորել Արցախը, քանի տեղահանված է ապահովվել բնակարանով, որքան գումար է ետ գնացել ՀՀ և որքան են ֆինանսավորվել հակառուսական տրամադրություններ ստեղծող ուժերը:
Հիմա պարզ է, թե ինչու են ազգակործան ու արցախակործան պատուհասները ձգտում Արցախն ամեն կերպ Ադրբեջանի կազմ մտցնելուն: