Արցախում Նախագահի նախկին թեկնածու Սերգեյ Ամիրյանը գրում է․
Պատերազմի ժամանակ Նիկոլի հետ համագործակցած պաշտոնատար անձինք իրենք իրենց գցելու են իրենց լարած թակարդը: Դրանում վստահ եղեք:
Իսկ մինչ այդ՝ հարց քննչական կոմիտեին: Դուք հետևո՞ւմ եք այդ ժամանակաշրջանում պաշտոն զբաղեցրած մարդկանց հարցազրույցներին:
Եթե այդ մարդկանց ներկայացրած փաստերը հավաստի են, ապա ինչո՞ւ է ձերբակալված Միքայել Արզումանյանը: Իսկ եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ է ձերբակալված հյուսիս-արևելյան թևի հրամանատարը, իսկ հարավային թևի հրամանատարները՝ ոչ: Ընդհակառակը, նրանք վերադաս պաշտոններ են ստացել:
Ի վերջո, կապիտուլյացիան ստորագրվել է ոչ թե 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի անգործության, այլ հարավային թևի հրամանատարների ապիկարության պատճառով:
Հ.Գ. Տեղանքին անծանոթ մարդկանց տեղեկացնեմ, որ Մատաղիս և Թալիշ գյուղերը թշնամու վերահսկողության տակ անցնելու պահին թշնամին իր բնագծից առաջ էր եկել 7-8 կմ, իսկ հարավային թևից՝ 150-160 կմ