Search
Close this search box.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարությամբ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարությամբ:

«ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային կորուստների մասին տեղեկատվությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

«Հակամարտության կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ստանիսլավ Զասը:

Please enter a valid URL