Ռեփեր Դրեյքի COVID-19-ի թեստը դրական է եղել։ Երաժիշտը նշել է, որ «October World Weekend»-ի շրջանակներում Young Money միջոցառումը կհետաձգվի։
«Ցավում եմ, որ հիասթափեցրի ձեզ, բայց երբ իմ թեստը բացասական լինի, ես ձեզ կտամ այն ամենը, ինչ ունեմ բեմում (բացի Covid-ից)»,- սոցցանցերում կիսվել է ռեփերը։
Եռօրյա միջոցառումը նախատեսված էր անցկացնել հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը։