Search
Close this search box.

ՖՈՏՈ. Քարդաշյանի նախկին ամուսինը նոր սիրելի ունի․ ո՞ւմ հետ է հանդիպում ռեփերը

Մինչ Քիմ Քարդաշյանը լուրջ հարաբերություններ է կառուցում Փիթ Դեւիդսոնի հետ, Քանյե Ուեսթը շարունակում է որոնել իր երազանքների աղջկան։ Ջուլիա Ֆոքսից բաժանվելուց հետո ռեփերը սիրավեպ էր սկսել Քիմի նմանակի՝ Չեյնի Ջոնսի հետ, սակայն թվում է՝ նրանց հարաբերություններն ավարտվել են։ Արտասահմանյան լրատվամիջոցների աղբյուները պնդում են, որ զույգը բաժանվել է, իսկ Քանյեն հանդիպման է գնում նոր աղջկա հետ։

Նախօրեին Ուեսթին նկատել են Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան․ Մեւերիկ» մարտաֆիլմի պրեմիերային։ Ռեփերը միայնակ չի եղել, նրան ուղեկցել է նորաձեւության ոլորտում ինֆլյուենսեր Մոնիկա Կորգանը։

Ի դեպ, նախորդ տարվա փետրվարին հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը յոթ տարվա ամուսնությունից հետո բաժանվել են։ Ամուսնալուծության գործընթացը խաղաղ էր այնքան ժամանակ, մինչ Քանյեն մեղադրանքներ հնչեցրեց, թե Քիմը փորձում է իրեն խանգարել հանդիպել երեխաներին․ զույգը չորս երեխա ունի։

Please enter a valid URL