Search
Close this search box.

Մայիսի 1-ին կայացավ «Բարդալ Ռեյսինգ-2022» ավտո-մոտո մրցաշարը, որ կազմակերպել էր «Ավտոսան» ընկերությունը:

Մայիսի 1-ին, Նուբարաշենում վարչական շրջանում՝ բոլորին հայտնի հրաձգարանի տարածքում կայացավ, ԱՎՏՈՍԱՆ ընկերության կողմից կազմակերպված ԲԱՐԴԱԼ ՌԵՅՍԻՆԳ 2022 (BARDAHL RACING 2022) ավտո-մոտո մրցարշավը։ Մրցաշարը ներառում էր Մոտո-կրոս (motocross), Ավտոռալլի (autorally) և Ջիփ տրոֆի սպրինտ արտաճանապարհային (off-road) մրցաձևերը։ Տարբեր դասերում մրցանակային 3 տեղերի համար մրցակցում էր մոտ 20 մոտոցիկլիստ, այդ թվում 3 երեխա, մոտ 15 ավտոմրցարշավորդ և մոտ 50 արտաճանապարհային մրցարշավորդային անձնակազմ՝ Հայաստանից և Վրաստանից։ Մրցաշարն անցավ թեժ ու անզիջում մրցակցության պայմաններում։
Մրցարշավին մասնակցում էին ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի մրցարշավորդներ։ Հայաստանյան մասնակիցներից բացի, մասնակցում էին նաև Վրաստանից ժամանած արշավորդներ։

Ինչպես նշվեց, միջոցառումը նախաձեռնել էր ԱՎՏՈՍԱՆ ընկերությունը, և ավտո-մոտո մրցարշավը կրում էր ընկերության ներկայացրած, ավտոյուղեր և հավելանյութեր թողարկող BARDAHL ապրանքանիշի անվանումը։

Կարևոր է արձանագրել, որ, Հայաստանում առաջին անգամ է իրականացվել այսօրինակ միջոցառում, երբ մեկ օրում և մեկ վայրում տեղի ունենա այս մաշտաբի ավտո-միջոցառում։ Իրականացված էր կազմակերպչական մանրակրկիտ աշխատանք, որտեղ ներգրավված էր ավելի քանի 60 անձ։ Դա իսկական տոն էր դարձել ավտոսիրողների համար։
ԱՎՏՈՍԱՆ ընկերության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ, հաշվի առնելով մասնակիցների ակտիվությունն ու հանդիսատեսի խանդավառությունը, ընկերությունը մտադրվել է միջոցառումը դարձնել ավանդույթ, և ամեն տարի իրականացնել նմանօրինակ միջոցառում, հնարավորություն տալով նորանոր արշավորդների երևան գալուն։
Այնուամենայնիվ մեր առջև դրված խնդիրը համարում ենք կատարված, և վստահ ենք, որ հաջորդ անգամ մասնակիցներ կունենանք նաև տարածաշրջանի այլ հարևան երկրներից՝ միջոցառմանը ավելի մեծ մասսայականություն տալու համար․- ավելացրեց ԱՎՏՈՍԱՆԻ ներկայացուցիչը։

Մանրամասն՝ https://www.facebook.com/autosan.am

Please enter a valid URL