Starnews-ը գրում է, որ ներկայումս Սոնա Ռուբենյանը գտնվում է Դուբայում: Նա այնտեղ է հարսանեկան արարողություններից մեկին մասնակցելու նպատակով:
«Հարսանեկան խնջույքի ժամանակ Սոնան նաև ելույթ է ունեցել, որից հետո ասեկոսեներ են սկսեկ պտտվել, որ երգչուհին հղի է:
Հավելենք, որ վերջին շրջանում Սոնան լայն զգեստներ է հագնում:
Նշենք նաև, որ զգալիորեն քաշ կորցրած Սոնան վերջերս կրկին գիրացել է: Համացանցային հետևորդներից շատերը դա կապել են նրա հավանական հղիության հետ:
Հիշեցնենք, որ Սոնա Ռուբենյանն ու նրա ընտրյալը՝ Էմիլը, ամուսնացել են նոյեմբերի 27-ին: Զույգի շքեղ հարսանիքը տևական ժամանակ քննարկվում է հասարակության շրջանում»,- գրում է կայքը: