Երեք հռետորական հարց Արցախ մուտք գործող գազատարը վերականգնելուց հետո.
նախ՝ ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմը ստանձնեց իր իսկ պայթեցրած գազատարի վերանորոգման աշխատանքները, այլ ոչ թե <<Արցախգազը>> (կամ առնվազն, այդ աշխատանքներում չ ապահովվեց՝ վերջինիս մասնակցությունը).
երկրորդ՝ Հայաստանից Արցախ մտնող գազատարի որևէ հատվածում նախքան պայթեցումը կա՞ր տեղադրված որևէ փական (винтель), որով հնարավոր էր անհրաժեշտության դեպքում արգելափակել գազի ներհոսքը հայկական երկրորդ հանրապետություն.
և երրորդ՝ հնարավո՞ր է, արդյոք, որ <<պայթունը կազմակերպելով>>՝ ադրբեջանական կողմը ոչ միայն նպատակ ուներ կաճաժամկետ ռեժիմով արցախահայության համար ստեղծել <<անհարմարություններ>>, այլ նաև այդ պատրվակն օգտագործելով, Արցախ մտնող գազատարի վրա տեղադրել ՓԱԿԱՆ և այն որպես <<մտրակ>> , օգտագործել իր հետագա հակահայ գործողություններում…
Կարծում եմ այս հարցերի ամենաճիշտ պատասխանը կստանանք ոչ հեռու ապագայում:
Սենոր Հասրաթանի ֆեյսբուքյան էջից