Հավայան կղզիներում գտնվող Բրիգամ Յանգի համալսարանի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ նարինջը, ինչպես նաև մանդարինը աղջիկների տեսքի և առողջության համար ամենաօգտակար մրգերն են: Հայտնի է, որ դրանցում մեծ քանակությամբ С վիտամին և մեծ քանակով հակաօքսիդանտներ կան, որ օգնում են զերծ մնալ տարիքային տարբերանշաններից: Ի դեպ, նարինջ օգտագործելն ավելի արդյունավետ է, քան պոլիվիտամին ընդունելը:
Հետազոտության մասնակիցներից պրոֆեսոր Տորի Պարկերը, մասնավորապես, նշում է, որ նարնջի մեջ կան այնպիսի հակաօքսիդանտներ, որոնք հնարավոր չէ ստանալ դեղագործական միջոցներով:
Ամեն օր ճարպերով և սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունելիս արյան մեջ բարձրանում է ազատ ռադիկալների քանակը և բջիջները ոչնչանում են, մեծանում է սրտանոթային խնդիրներ ունենալու հավանականությունը:
Մրգերն, իրենց հերթին, մի քանի ժամով դադարեցնում են այս պրոցեսը. դրանով է պայմանավորված գեսպերիդին և նարինգենին պարունակող նարնջի օգտակարությունը:
Երիտասարդ մնալուն օգնում են նաև սև հաղարջն ու մորին: Գիտնականի կարծիքով, այս հետազոտությունները պետք է շարունակել. արդյունքում հնարավոր է ստեղծվի նոր, բարձր արդյունա-վետություն ունեցող դեղամիջոց:
Նարինջը պայքարում է քաղցկեղի տարբեր տեսակների դեմ:
Այն հարուստ է լիմոնոիդներով: Հաստատված է, որ այս նյութերը պայքարում են մաշկի, թոքերի, կրծքագեղձի, ստամոքսի և հաստ աղու քաղցկեղի տարբեր տեսակների դեմ:
-կանխարգելում է երիկամային հիվանդությունները
-նարնջի հյութի ամենօրյա օգտագործումն իջեցնում է երիկամային քարերի առաջացման հավանականությունը:
-բարելավում է սրտի աշխատանքը
Հարկ է նշել, որ նարինջը, ինչպես շատ այլ մրգեր, ունի բարձր գլիկեմիկ ցուցանիշ, այսինքն՝ պարունակում է մեծ քանակով ածխաջրեր և շաքարավազ: Եթե ունեք մարմնի հավելյալ քաշ կամ շաքարային դիաբետ, օրը մեկ նարնջից ավել մի կերեք: Կարևորը չափավորությունն է:
Բացի այս ամենից, նարինջն ամրացնում է իմուն համակարգը, պայքարում է վիրուսային վարակների դեմ, օգնում է փորկապությունների ժամանակ, իջեցնում է խոլեստերինի պարունակությունը և այլն: