Իսրայելցի խարդախը երկու տարի ձեւացրել է, թե հարուստ է եւ կանանցից միլիոններ շորթել։ Այժմ արդեն պատմությունը Netflix-ի հիթ է դարձել, հայտնում է Daily Mail-ը։
Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել է Tinder Swindler («Խարդախը Tinder-ից») վավերագրական ֆիլմը Շիմոն Հայութի մասին, որը Tinder ծանոթությունների հավելվածում ներկայացել է որպես Սայմոն Լեւիեւ։ Տղամարդը հայտնել է, թե միլիոնատիրոջ որդի է, շփվել է տարբեր երկրներից կանանց հետ եւ խաբեության եղանակով կարողացել է ավելի քան 10 միլիոն դոլար ստանալ պարտքի պատրվակով։
Հայութը ստացված միջոցները ծախասել է այլ կանանց հետ հանդիպումների եւ շքեղ կենսակերպի վրա։ Մասնավորապես, նա սիրելիներին թանկարժեք նվերներ է մատուցել ու նրանց տեղափոխել մասնավոր ինքնաթիռով։ Բացի այդ՝ նա կեղծ թիկնապահի է վարձել եւ մարդկանց, որոնք կատարել են բիզնես գործընկերների դերը։ Նա Ինստագրամում պարբերաբար լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրել է լյուքս դասի ապրանքանիշերի հագուստ, ինչպես նաեւ պատկերված է եղել ավտոմեքենայի կամ անձնական ուղղաթիռի կողքին։