Search
Close this search box.

Հովիկ Ստուդիոն դարձավ 16 տարեկան

Հայ պարարվեստի աշխարհում իր ինքնատիպ ձեռագրով և թիմային օրինակելի աշխատանքով մշտապես առանձնացող Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան այս տարվա դեկտեմբերի 14֊ին նշում է իր ծննդյան 16֊րդ տարեդարձը։
“Հովիկ Ստուդիո” և “Պարի ակադեմիա” անվանումներն առաջին անգամ հենց այս նույն օրը հնչեց Մոսկվայում , 2005 թվականին`
փոքրիկ բեմերից մեկում ներկայացված մենապարով։

Քչերն այդ օրը կպատկերացնեին, որ տարիներ հետո այն դառնալու է հայապահպանության հզոր կրթօջախ, պարարվեստի պրոֆեսիոնալների դարբնոց ոչ միայն Մոսկվայում, այլ քիչ ուշ նաև Երևանում։

Ինչպես սիրում է ասել Ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը . ” Մեր հզորությունը մեր միասնության մեջ է` միմյանց նկատմամբ անսահման հոգատարության և սիրո առկայությամբ”։

Ուրեմն, բարի երթ մաղթենք նրանց, Ծնունդդ Շնորհավոր Հովիկ Ստուդիո !!!

Please enter a valid URL