Search
Close this search box.

Արցախը նոր հերոս ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Սերգեյի Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հարազատներին հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշանը։

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ հետմահու արժանացել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների:

Արայիկ Հարությունյանը նախագահական նստավայրում նոյեմբերի 20-ին ընդունել է նրանց հարազատներին` խոնարհումի ու երախտիքի խոսքում ընդգծելով, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ԱԱԾ աշխատակիցների ունեցած դերակատարությունն անգնահատելի է:

Please enter a valid URL