Մադոննան դարձել է The Tonight Show ծրագրի հյուրը։ Եվ, կարծես, այս հարցազրույցը Ջիմի Ֆելոնը երկար կհիշի:
Երգչուհին բացատրել է՝ գրող եւ ակտիվիստ Ջեյմս Բոլդուինը ոգեշնչման աղբյուր էր իր Madame X շոուի համար, որն այժմ թողարկվում է համերգային ֆիլմի տեսքով: «Այն խոսքերից մեկը, որ ես մեջբերում եմ կրկին ու կրկին շոուի ժամանակ, այն է, որ դերասաններն այստեղ են, որպեսզի խախտեն խաղաղությունը: Ես հույս ունեմ, որ այսօր ցերեկը ես խախտել եմ ոչ միայն ձեր անդորրը, այլեւ այն մարդկանց անդորրը, ովքեր դիտում են շոուն՝ լավ իմաստով»։
Ինչից հետո Մադոննան որոշել է ոտքի կանգնել, ապա պառկել հաղորդավարի սեղանին՝ հրելով այն ամենը, ինչ պատահել է նրա ճանապարհին։ Թեեւ պարզ չէ՝ արդյո՞ք այդ ամենը ծրագրված էր կամ իմպրովիզացիա։ Այս քայլը խուճապի է մատնել Ֆելոնին։ Նա անմիջապես հանել է իր բաճկոնը եւ փորձել ծածկել աստղի փեշը:
«Ոչ ոք ոչինչ չի տեսնի», — կատակել է Մադոննան վերադառնալով իր տեղը: Նա բարձրացրել է կիսաշրջազգեստը եւ շրջվել դեպի հանրությունը։ «Կյանքը միայն երեխաների հետ հարցազրույց անցկացնելը չէ։ Դուք չեք ուզում խոսել չափահաս անձի հետ», — ասել է 63-ամյա աստղը Ֆելոնին։