Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա Նիկոլ Փաշինյանի կողմից կիրթ ու կառուցողական անվանված Իլհամ Ալիևի կառուցած 101 կմ երկարությամբ ավտոճանապարհն է դեպի Շուշի։
Նիկոլ Փաշինյանը դժբախտ և դժգույն անվանեց հայոց մշակույթի երբեմնի կենտրոն Շուշին՝ ասելով մեզ պե՞տք էր Շուշին։
Ավտոճանապարհի շինարարությունը սկսվել է 2020թ․ նոյեմբերի 16-ին, այժմ դրա ասֆալտապատումն ավարտվում է, այն ձգվում է 4 շրջաններով՝ միացնելով նաև Ֆիզուլի և Շուշի քաղաքները։
Հայրենիքի տարածքները, այդ թվում՝ Շուշին ու Հադրութը հանձնելով ապագա կա՞»։