Search
Close this search box.

Կամ մենք ընդհանուր առմամբ լավ չենք, կամ էլ սիրում ենք տոներ տոնել

Երկար տարիներ աշխարհում գոյություն ուներ 2 Գերմանիա: Կա՞ր արդյոք գեթ մեկ նորմալ գերմանացի, որը չէր ցանկանում միասնական Գերմանիայում ապրել: Նույնը Կորեաների, Սուդանների, Օսեթիաների և այլոց պարագայում:
Խնդիրը կարելի է դիտարկել այլ հարթության մեջ: Կա՞ արդյոք նորմալ ռուս, հոլանդացի, վրացի, մոնղոլ կամ ադրբեջանցի, որը ցանկություն ունի տեսնել համապատասխանաբար 2-ական Ռոսաստան, Հոլանդիա, Վրաստան, Մոնղոլիա կամ Ադրբեջան:
Կարծում եմ, որ նորմալ մարդը երբեք չէր ցանկանա կիսել պետությունը և հրճվել մեկ պետության կիսված հատվածների <անկախությամբ>:

Մեր երկիրը բացառություն է նաև այդ ասպեկտով: Մենք տոնում ենք երկու անկախության տոն՝ Հայաստանի և Արցախի անկախության տոները:

Կամ մենք ընդհանուր առմամբ լավ չենք, կամ էլ սիրում ենք տոներ տոնել: Եթե մենք լավ չենք, ապա, քանի դեռ ուշ չէ, եկեք բուժվենք: Իսկ եթե մենք սիրում ենք տոներ տոնել, ապա առաջարկում եմ Հայաստանի կազմից դուրս բերել Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերը և պարբերաբար տոնել դրանց անկախությունը:
Որոշ ժամանակ անց կարելի է նաև ՀՀ քաղաքներն ու գյուղերն անկախացնել: Եվ ո՞վ գիտի, միգուցե շուտով մենք կտոնենք նաև Կութի, Խոզնավարի և Բոզգյուղի անկախության տոները:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL