Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ապահովում են խոտ հավաքող տեղի բնակիչների անվտանգությունը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ասկերանի շրջանում ապահովվում է գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը: Շրջանում կան բազմաթիվ մշակովի դաշտեր, որոնք սահմանազատման գոտում են»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իգոր Սերգեևը:
Ըստ աղբյուրի՝ Շոշ գյուղի բնակիչներն այս դաշտերում խոտ են քաղում անասունների համար, ինչպես նաև խոտ հնձում:
Ռուս սակրավորները գյուղատնտեսական նշանակության հողերում ստուգել են պայթյունավտանգ առարկաների և չպայթած զինամթերքի առկայությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։