Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են անարդյունք` աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` այսօր որոնումներն իրականացվել են Մատաղիսի ուղղությամբ։
Առաջիկայում նախատեսվող ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։