Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Ռուս խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ, ինչպես նաև հարակից բնակավայրեր խողովակաշարի անցկացման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Ռուսաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ տեղի բնակիչները դիմել են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոն՝ աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, քանի որ ջրատար կայանը և խողովակաշարի երթուղին գտնվում են շփման գծի մոտ:

Գերատեսչությունը հավելում է, որ վերականգնման աշխատանքների վայրում ռուս սակրավորները ստուգել են շրջակա տարածքը՝ որոնելով պայթյունավտանգ առարկաներ, որից հետո միայն թույլ են տվել ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

Խողովակաշարի փոխարինումից հետո Մարտունու շրջանի ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով:

Please enter a valid URL