Search
Close this search box.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Ռուս զինծառայողները ոչնչացնում են օրական մոտ 30 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:

Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել է Մարտունու շրջանի ականազերծման ժամանակ։

2020թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից Ղարաբաղում ընդհանուր առմամբ մաքրվել է 2148 հեկտար տարածք, ավելի քան 657 կմ ճանապարհ, սակրավորների կողմից կատարվել է 1892 շենքերի ստուգում։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա։

Please enter a valid URL