Լեռնային Ղարաբաղի` ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հայտնում է minval.az-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Էրդողանի` հունիսի 15-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի կատարելիք այցի ծրագիրը:
Ադրբեջանի նախագահի հետ դեմառդեմ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:
«Պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շուշիում հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահի հետ դեմառդեմ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն»,-«ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Բաքվում դիվանագիտական աղբյուրը:
Դրանից հետո Թուրքիայի նախագահը զբոսնելու է Շուշիում: