Այսօր՝ հունիսի 08-ին, ժամը 11:50-ին «Շտապ օգնության կայան» ՓԲԸԱ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով ներկայացել են Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավիթ փողոցի թիվ 50 հասցե, որտեղ ծառից վայր ընկած և մահացած վիճակում հայտնաբերել են Ա. Պ.-ին (ծն. 2007թ.):
Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ա. Պ.-ն երկաթյա սանդուղքով բարձրացել է նշված տան բակում առկա բալենու ծառը՝ բերքը քաղելու նպատակով, որտեղից ընկել և մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: