Search
Close this search box.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Հայաստանին կոչ է արել «Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաններում ականապատ տարածքների քարտեզները»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել «Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաններում ականապատ տարածքների քարտեզները»։

«Մենք Հայաստանին կոչ ենք անում փոխանցել ականապատ տարածքների քարտեզները։ Որքան երկար նրանք հրաժարվեն պատասխանել մեր հարցմանը, այնքան ավելի շատ կյանքեր վտանգի կենթարկվեն»,- Twitter-ի իր էջում գրել է Բայրամովը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում ադրբեջանցի լրագրողներին տեղափոխող մեքենան ականի վրա պայթել է: Մահացել են AzTV-ի և «Ազերթաջ»-ի աշխատակիցներ Սիրաջ Աբիշովը և Մաղերամ Իբրահիմովը: Դեպքի ընթացքում վիրավորվել են մեքենայի վարորդ Էմին Մամեդովը և գյուղի բնակիչներից մեկը:

Please enter a valid URL