Էգդար Էլբակյանը գրում է. Միակ վայրը, որտեղ Ադրբեջանը մինչ օրս զբաղված է լեշահավաքչությամբ, «Եղնիկներն» է։ Եզակի վայրերից մեկը, որտեղ ադրբեջանցի հրամանատարներն ակնածանքով են վերաբերվում, իսկ երբեմն էլ թուրքավարի հաճոյանում են հայ հրամանատարությանը, «Եղնիկներն» է։ Երկրորդը բխում է առաջինից։ Աշխարհում, մանավանդ՝ ագրեսիվ աշխարհում, միայն ուժն ու դիմադրությունն են հարգանք ներշնչում։ Վստահ եմ՝ «Եղնիկները», հակառակ բառադի ու հակասական հրամանների, կարևոր օղակներում խղճուկ դասալքություների, պահել կարողացած մարդկանց մասին պատմությունը դեռ կգրի։ Նույնը կլինի նաև Մարտունու դեպքում, մինչև հոկտեմբերի վերջ կիսաշրջափակման մեջ Կարախանբեյլին պահողների, ինչպես նաև Աղդամի պահապանների դեպքում։ Բանակը, իր ուժերի ու իներցիայի ներածին չափով, կռվել է։ Բանակը չէր կարող միայնակ հաղթել՝ գլխավերևում ունենալով դավաճանական քաղաքական իշխանություն, իսկ թիկունքում՝ ապակողմնորոշված հասարակություն։
Շնորհակալություն Ալվինա Աղաբաբյան հիշեցնելու համար։ Վստահ եմ՝ անմասն չես լինելու «Եղնիկների» պատմության շարադրման գործից։