Search
Close this search box.

ՌԴ ՊՆ հաղորդագրությունը

Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ մարդասիրական օգնության ակցիա է իրականացրել Մարտունու շրջանում, այդ թվում՝ դպրոցներում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Տարածաշրջանում անխափան էլեկտրամատակարարման համար ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի ներկայացուցիչները Մարտունու շրջանի վարչակազմի ներկայացուցիչներին են փոխանցել անհրաժեշտ էլեկտրասարքավորումներ, ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Բացի այդ, շրջկենտրոնի դպրոցներ ու մանկապարտեզներ այցելության ընթացքում խաղաղապահներն ուսումնական հաստատությունների բժշկական կետերին են հանձնել անհրաժեշտ դեղորայք։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Please enter a valid URL