Search
Close this search box.

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները

Մայիսի 23-28-ը Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։

Please enter a valid URL