Լրատվական ռադիոյի հետ հեռախոսազրույցում ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը ըստ իր ունեցած տեղեկատվության հաղորդեց, որ Շուշիում ադրբեջանցի զինվորականների լկտի պահվածքի պատճառով ռուս խաղաղապահների և նրանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վեր է ածվել ծեծկռտուքի:
«Մոտ 4 ժամ առաջ, հայ վարորդները Շուշիի ներքևի պոստում ականատես են եղել, թե ինչպես թուրքական լկտի պահվածքը բերեց ռուսական խաղաղապահների նկատողությանը և էդ նկատողությունը թուրքերին դուր չգալով բախում տեղի ունեցավ»: Հարցին՝ զինված, Վովա Վարդանովը պատասխանել է. «Իրար վրա զենք պահելով, վերալիցքավորելով զենքերը, բայց հիմնականում եղել է քաշքշուկ և բռունցքներով հարվածներ»: