mediaport-ը գրում է. Ավելին՝ ադրբեջացիները մտել են Արցախի Չարեքտար գյուղ, կերուխում արել՝ տաղավորում (беседка) թողնելով ադրբեջանական քաղցրավենիքներ։
Վիտալի Բալասանյանի ղեկավարած կառույցը գուցե ևս մեկ պարզաբանում տա՞ Շոշ գյուղի դիրքերում նախօրեին հնչած կրակահերթի վերաբերյալ, որոնք լսվել են նաև մայրաքաղաք Ստեփանակերտում և դրա մասին կրկին պաշտոնական որևէ տեղեկություն չկա։
Թշնամու ոտնձգությունները ծածկադմոց անելով, կեղծ հերքումներ տարածելով Արցախի իշխանությունները փաստացի օգնում են թշնամուն՝ Արցախի տարածքները զավթելու հարցում, իսկ այն, որ բացահայտ սուտն ու կեղծիքը նրանց միակ «զենքն» է, ապացուցված փաստ է։