Search
Close this search box.

Նոր Ղազանչիի համայնքապետը հաստատել է գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրկին առաջանալու լուրը

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը կրկին առաջացել են դեպի այն դիրքերը, որտեղ հայտնվել էին ապրիլի 26-ին, սակայն հետո հետ էին գնացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը:

«Ադրբեջանցիները կրկին առաջ են եկել մինչև այն դիրքեր, որտեղից ապրիլի 27-ին հեռացել էին: Մեր կառավարության ու խաղաղապահների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում»,-ասել է համայնքապետը:

Նոր Ղազանչիի ուղղությամբ ադրբեջանցիների՝ կրկին առաջանալու տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է նաև Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը չի մեկնաբանել այդ տեղեկությունը։

Please enter a valid URL