Hraparak.am-ի տեղեկություններով՝ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ այսպես ասած «головомойка-ի»: ՌԴ հատուկ ծառայությունները խիստ անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու հնազանդ կամակատարի վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել» Արցախի ղեկավարին:
Արցախի ղեկավարին պաշտոնապես չեն կարող ընդունել, քանի որ նա չճանաչված հանրապետության ղեկավար է, բայց մասնավոր այցով Մոսկվայում գտնվող նախագահը հանդիպումներ կունենա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, եւ նրան կհասկացնեն, որ Նիկոլ Փաշինյանի ամեն մի ցանկություն-հրահանգը կատարելը չի բխում Արցախի շահերից:
Կայքի աղբյուրներն ասել են, որ Արայիկ Հարությունյանը ֆինանսական կախվածության մեջ է Հայաստանի իշխանություններից։ Խոսքը բնակարանաշինության համար տրամադրվող գումարների մասին է, թերեւս դա է պատճառը նման հնազանդության:
Լրատվամիջոցները տեղեկությունը ճշտելու համար դիմել են Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, որը հրաժարվեց մեկնաբանել այդ տեղեկությունը։