Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանն սկսել է Խուդաֆերին-Որոտան-Բերձոր ավտոճանապարհի կառուցումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ երկրի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում ենթակառուցվածների կառուցման և վերականգնման ուղղությամբ:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, իրականացվող նախագծերի թվում են Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին (Խուդաֆերին-Որոտան-Բերձոր) և Խանլիգ-Կուբաթլու (Խանլիգ-Որոտան) ավտոճանապարհները:

Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին ավտոճանապարհի երկարությունը, որը սկսվում է Խուդաֆերին ջրամբարի մոտ գտնվող Հաջիգաբուլ-Մինջիվան-Զանգեզուրի միջանցք անվանումը ստացած մայրուղու հատվածից, կազմում է 66 կմ:

Նախատեսվում է նաև 17 կմ երկարությամբ նոր ճանապարհ կառուցել Խանլիգ բնակավայրից մինչև Կուբաթլու (Որոտան) քաղաք:

Նշվում է, որ նոր ավտոճանապարհներն անցնելու են Զանգելանի (Կովսական), Որոտանի և Բերձորի շրջաններով:

Please enter a valid URL