Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Գործողության ընթացքում Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ից ականազերծվել է ավելի քան 1 873 հա տարածք, ավելի քան 575 կմ ճանապարհ, 1 658 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 379 պայթուցիկ նյութ։
Արցախում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի պայմաններում: Պայթյունավտանգ առարկաները ոչնչացվում են «Բալիջա» հրաձգարանում: