Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Արցախից նոր հաղորդագրություն են տարածել

Որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն։

Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թօվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Please enter a valid URL