Search
Close this search box.

Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցվե՞լ է թուրքական հատուկ ծառայություններին. քրգործը վարույթ է ընդունվել

Արցախի քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում այսօր՝ մարտի 30-ին, վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածով հարուցված քրեական գործը՝ մարտի 11-ին լրատվամիջոցներով հրապարակված «The Halo Trust» կազմակերպության կողմից ԱՀ-ում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու և դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակ ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու դեպքի առթիվ:

Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Please enter a valid URL