Մայիսի 21-ի արդեն կարող էր արցախցին պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը, բայց Արայիկ Հարությունյանը օրենք է ընդունել, որով արգելում է ընտրությունները Արցախում մինչեւ 2022 թ-ը։
Փաստացի ինքն իր համար իրեն ապահովագրել է ասելով՝ Ադրբեջանը թույլ չի տա, որ Արցախում ընտրություններ կատարվեն: Փաստացի Արայիկ Հարությունյանն առաջնորդվում է ադրբեջանցիների ցանկություններով և ճաշակով։
Իսկ պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը երկու կողմից ճնշումների մեջ է՝ բացահայտ ատելություն Արցախի ժողովրդի կողմից, մյուս կողմից ճնշում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից․ այս փաստը աևձանագրում են Արցախի խորհրդարանական ուժերը։